Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Պատմության դատավճիռը և Նիկոլ Փաշինյանի դերը

Պատմության ընթացքում միշտ են եղել և կմնան այնպիսի անձինք, որոնք հիշվում են հավերժ՝ լինելով կամ լավ, կամ՝ վատ իմաստով։ Իհարկե, հիշվելու են հավերժորեն նաև Հիսուս Քրիստոսը, Մոհամեդը, Բուդդան, ինչպես նաև պատմության այլ հզոր գործիչներ՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան, Գարիբալդին։

Կան նաև այնպիսի անուններ, որոնք առաջացնում են խառը, հակասական զգացումներ՝ Իոսիֆ Ստալինը, Ուինստոն Չերչիլը, Ռուզվելտը, Լենինը, Ջորջ Վաշինգտոնը, Պետրոս Առաջինը։

Սակայն կան նաև անձինք, որոնք պատմության էջերում կմնան միայն բացասական կերպարներով՝ Հիտլեր, Գեբելս, Թալեաթ Փաշա, Պոլ Պոտ։

Այս ցանկին կարելի է ավելացնել նաև տեղական մակարդակի գործիչների անուններ, որոնք նույնպես թողել են խորը, բացասական հետք։

Մեզ՝ հայերիս համար, այսօրվա դարաշրջանում դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է (և նրա շրջապատը), որի մասին պատմության վերջնական դատավճիռը դեռ կայացնելու է։

Այս հարցում պետք է հիշել մի կարևոր պատմական փաստ։ Ինչպես որ 1915 թվականին Օսմանյան կայսրության ղեկավարներին աջակցում էր Գերմանիան՝ իր գաղտնի համաձայնագրով, այնպես էլ Արցախի հայաթափման հարցում Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանցագործության մեջ իր մասնակցությունն ունեցան նաև Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Այս փաստը դարձավ առօրյա իրականություն 2022 թվականի սեպտեմբերի 19-ի Պրահայի հանդիպման ժամանակ։ Միջազգային լրատվամիջոցները սենսացիոն հրապարակումներով հայտնեցին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։

Այդ օրը, Պրահայում, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը անցկացրին բանակցությունների երեք փուլ, որոնք ավարտվեցին հայկական կողմի համաձայնությամբ՝ իրականացնել Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի առաջին և երկրորդ սկզբունքները, որոնք վերաբերում են երկու երկրների տարածքներին։ Երկու հանրապետությունների ղեկավարները ստորագրեցին հայտարարություն, որով փոխադարձաբար ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը։

Հանդիպումները տեղի էին ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նստել էին եվրոպական երկրների առաջնորդները։ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նստել էին փոքրիկ սեղանի շուրջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Քիչ անց նրանց միացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Երկրորդ փուլը քառակողմ հանդիպում էր, որտեղ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միջնորդներ էին։ Նույն քաղաքական գործիչների խումբը կրկին հանդիպեց հոկտեմբերի 7-ի գիշերը՝ Էրդողանի և Փաշինյանի միջև երկկողմ բանակցություններից հետո, և կազմվեց եզրափակիչ հայտարարությունը։

Հայտարարության հիմնական կետն այն էր, որ Բաքուն և Երևանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրին՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱՊՀ-ին միանալու վերաբերյալ։ Այսպիսով, հաստատվեց միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։

Նշենք, որ 1991 թվականին Հայաստանը ստորագրել էր Ալմաթիի հռչակագիրը՝ վերապահումով, որը վերաբերում էր հենց Արցախի ինքնորոշմանը։ 2022 թվականին Փաշինյանը հաստատեց այն առանց վերապահումների, այսինքն՝ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

Այդ քայլով Փաշինյանը վիժեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բովանդակությունը և ճանապարհ բացեց Արցախի հայաթափման համար։

Ավելին, Փաշինյանը համաձայնություն ձեռք բերեց Մակրոնի հետ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում Եվրամիության առաքելության ներգրավման վերաբերյալ։

Սակայն չորս տարի անց պարզվեց, որ Ադրբեջանն, ստանալով Լեռնային Ղարաբաղը, զրո քայլ կատարեց Հայաստանի սահմանների ճանաչման հարցում։ Այսօրվա մոտ 1000 կմ-անոց սահմանից Ադրբեջանը ճանաչել է ընդամենը 12 կմ սահմանը Տավուշի շրջանում, այն էլ՝ հայկական կողմի զիջման արդյունքում։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը, իր գործողություններով, ոչ միայն վերջ դրեց հայկական պետականության երկու տասնամյակների ձեռքբերումներին,

0

Share