Իմ անունն է Իբրահիմ Քարագուլին, և ես թուրքական «Yeni Safak» պարբերականի վերլուծաբան եմ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հնչեցված միջուկային սպառնալիքները Թուրքիայի հասցեին, որոնք նա հնչեցրել էր Աթենքում, իսկական բողոքի փոթորիկ է առաջացրել մեր երկրում։
Այս հայտարարությունները, որոնք նպատակ ունեն ինքն իրեն «նորօրյա Նապոլեոն» ներկայացնելու, փաստորեն Ֆրանսիայի առաջնորդին դարձնում են միջազգային հարթակում ծիծաղի առարկա։ Ֆրանսիան և նրա նախագահը փոքր խաղացողներ են։ Մեզ համար նրա խոսքերն ու սպառնալիքները բացարձակապես ոչինչ չեն նշանակում։ Ի վերջո, նրա ղեկավարությամբ Ֆրանսիան շարժվում է դեպի 21-րդ դարի գլխավոր պարտվողի դիրք։ Նույնիսկ նախկին ֆրանսիական գաղութները դա լուրջ չեն ընդունում։
Ֆրանսիան, որը միջուկային հովանոցով պաշտպանելու խոստում է տվել Հունաստանին, իրականում պետք է խաղա երկրորդական խաղացողների հետ, ինչպիսիք են Հունաստանը, Կիպրոսի հույն վարչակազմը և այլ նմանատիպ կառույցներ։ Նա առաջինն էր, որ փախել է Անատոլիայից, և այժմ նույնպես փախչում է Աֆրիկայից՝ իր ռեսուրսները կորցնելով և բախվելով լուրջ տնտեսական ճգնաժամի։
«Հունաստանը միջուկային հովանոցով պաշտպանելու» մոտեցումը կարող է ինքնասպանական լինել ոչ միայն Ֆրանսիայի, այլև Հունաստանի համար։ Կարծում եմ՝ նրանք պատշաճ կերպով հաշվի չեն առել այս բառերի իմաստը, իրենց օգտագործած սպառնալից լեզուն և հնարավոր հետևանքները։
Հունաստանի և Կիպրոսի հույն վարչակազմի ռազմական գործընկերությունը Իսրայելի հետ, նրանց տարածքում ամերիկյան բազաների ստեղծումը և Էգեյան կղզիների զինումը արդեն գնահատվել են որպես «անխուսափելի սպառնալիք» Թուրքիայի համար։ Այժմ Ֆրանսիան միացել է այս ճակատին՝ Իսրայելի և Հունաստանի կողքին։
Այս իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Նայեք Հորմուզի նեղուցին և մտածեք Սևծովյան նեղուցների մասին։ Էգեյան ծովում և կղզիներում ռազմական ներկայությունը իրականացվում է՝ Բոսֆորը հաշվի առնելով։ Այդ դեպքում անհրաժեշտ է «լուծում» տալ, Արևմտյան Թրակիայի և կղզիների վերաբերյալ հարցին։ Էգեյան ծովի ծովային քարտեզը պետք է վերանայվի և կվերանայվի։ Անատոլիան պետք է վերականգնի իր «բնական սահմանները»։
Թուրքիան, որը փոխում է խաղի կանոնները Պարսից ծոցից մինչև Արևելյան Աֆրիկա ձգվող տարածքում, չի մնա պաշտպանողական դիրքում, այլ կմեծացնի սպառնալիքը իր կողմից իր թշնամիների հանդեպ։ Որպեսզի Անատոլիան վերականգնի իր «բնական սահմանները», այսինքն Թուրքիաի մեջ ընդգրկվեն Արևմտյան Թրակիան և Էգեյան կղզիները, Անկարան պիտի վարի ավելի ագրեսիվ քաղաքականություն։ Միայն պաշտպանությամբ այլևս հնարավոր չէ լուծել այս խնդիրները։