«Առաջարկ Հայաստանին» նախագիծը, որը ես սկսել եմ իրականացնել, արդեն հսկայական արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Իմ սրտին մոտ է այն հանգամանքը, որ հազարավոր առաջարկներ են ստանում՝ բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյուններից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և մյուս հայաշատ երկրներից։
Սա ավելին է, քան մեկ օրվա կամ մեկ ընտրության համար նախատեսված նախաձեռնություն։ Այն մեր՝ առաջ գնալու, մեջքներս ուղղելու, հզորանալու և խեղճությունը հաղթահարելու միասնական ճանապարհն է։ Այն դառնում է համահայկական նախագիծ՝ ներառելով ինչպես տեղական, այնպես էլ համահայկական խնդիրներ, և դառնում է հայկական աշխարհը Հայաստանի շուրջ միավորող ծրագրային առանցք։
Ես երաշխավորում եմ, որ նախագիծը համակարգող խորհուրդը կանցնի բոլոր առաջարկների միջով և կապահովի, որ հետաքրքիր և արժեքավոր գաղափարներն ունենան իրենց շարունակությունը՝ նպաստելով Հայաստանի և հայկական աշխարհի վերածնմանը։
Իմ անձնական պարտադիրությունը՝ անմիջական շփումը մարդկանց հետ, ավելի է խորանում։ Ես պատրաստվում եմ շրջել մեր գյուղերով ու քաղաքներով՝ ոչ թե պաշտոնական միջոցառումների կամ ճոխ ընդունելությունների համար, այլ՝ ինքնակամ, մարդկանց աչքերի մեջ նայելով բարդ հարցերի մասին պարզ-շիտակ խոսելու համար։ Ինձ պետք չեն դահլիճներ կամ քաղցր խոսքեր։ Կգամ մենակ կամ թիմով՝ պատրաստ լինելով լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին։
Իսկ լուծումներ, հավատացնում եմ բոլոր հարցերն ունեն։ Եվ հենց այդ լուծումները գտնելու համար է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը։