Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու հերթագրման կարգի մասին

Այսօր ես ուզում եմ խոսել 44-օրյա պատերազմում և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների մասին։

Ինչպես գիտեք, եղանակների բարձրացման հետևանքով Քրիստոսի արձանի շինհրապարակ ուխտագնացությունը վերսկսվել է։ Արդեն հազարավոր մեր հայրենակիցներ հերթագրվել են՝ իրենց մասնակցությունն ունենալու համար։ Ցանկացողների թիվը, սակայն, շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք ապահովել նույնիսկ ամենօրյա ռեժիմով խմբեր բարձրացնելու պարագայում։

Այս իրավիճակում, սակայն, կան մարդիկ, որոնց ցանկությունը ինձ համար վեր է ու կարևոր է ամեն ինչից։ Մեզ շատ են դիմում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաները՝ ցանկություն հայտնելով իրենց մասնակցությունը բերել շինարարությանը։

Ես հանձնարարել եմ, որ մեր տղաների խմբերին առաջնահերթություն տան։ Իհարկե, ես հասկանում եմ, որ մյուս հերթագրվածները՝ Հայաստանից և սփյուռքից, ըմբռնումով կմոտենան այս որոշմանը։ Մենք շատ քիչ բան կարող ենք անել այս տղաների սխրանքը փոխհատուցելու և նրանց մեր երախտագիտությունը հայտնելու համար։ Սա թող լինի խորհրդանշական մի քայլ։

Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ, անհարմարություններ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն բարձրանալու արձանի շինհրապարակ, խնդրում եմ դիմել տեղեկատվական գրասենյակ կամ իմ օգնական, ձեր մարտական ընկեր Էրիկին։ Նրանց խմբերը առաջնահերթության կարգով կբարձրանան Հատիս լեռ։

Ես մեծ սիրով կդիմավորեմ և կուղեկցեմ ձեզ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

0

Share