Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Իմ մտքերը մայիսի վերջին օրերին

Իմ համար այս օրը, որպես մարդու, առաջին հերթին խոնարհվելու օրն է։ Ես խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ։ Նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը, նրանց, ովքեր վիրավորվեցին, և նրանց, ովքեր այսօր ապրում են այն ցավի հետ, որը հայրենիքի համար կատարված զոհաբերության հետևանք է։

Մայիսը մի ժամանակ մեր հաղթանակների, մեր հպարտության ամիսն էր։ Սակայն այսօր մենք այն ստիպված ենք ընկալել այլ կերպ։ Բայց մայիս ամսին կա մի օր, որը մեր հույսի, մեր լույսի օրն է։ Այն մեր նոր սերնդի օրն է, մեր երկրի ապագայի օրը։ Այն դպրոցական վերջին զանգի օրն է։

Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը։

Այս տարի դպրոց ավարտողների մի մասը կմտնի իր կյանքի առաջին քաղաքական ընտրությունների աշխարհը։ Մյուս մասը դեռ չունի այդ իրավունքը, բայց նրանք բոլորը միասին մտնում են մեծ կյանք, և մենք այսօր նրանց ենք փոխանցում այսօրվա Հայաստանը։

Մեր պարտականությունն է ամեն ինչ անել, որպեսզի հունիսի յոթից հետո նրանց համար բացվի իրոք նոր, ավելի լուսավոր, ավելի մեծ հնարավորություններով կյանք։ Որպեսզի նրանց փոխանցենք խեղճությունը հաղթահարած, ներքին թշնամանքը հաղթահարած, արդար, անվտանգ Հայաստան։ Սա մեր մեծագույն նպատակն է։ Հունիսի յոթի ընտրությունների ամենակարևոր իմաստն այն է։

Մենք ուղղելու ենք մեր մեջքը, որպեսզի մեր երեխաների աչքերին կարողանանք նայել՝ առանց խեղճության և անվստահության։ Մենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և բարգավաճ Հայաստան։ Մենք հաղթելու ենք խեղճությանը։

Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ։ Պատերազմում պարտվել կարող են բոլորը, բայց սեփական հաղթանակն ու պատմությունն ուրանալն աններելի է։ Մենք անպայման ունենալու ենք նոր հաղթանակներ՝ բոլոր ոլորտներում։

Իսկ այսօր մենք խոնարհվում ենք Արցախյան հերոսամարտերի բոլոր նահատակների առջև, ինչպես նաև մեծ Հայրենականի մասնակից մեր պապերի և հայրերի հիշատակի առջև։ Այդ բոլոր նվիրյալները մեր մեծ, միասնական պատմության կերտողներն են։ Երկիրը երկիր է իր հիշողությամբ։

Հանրապետության բոլոր մարզերի համայնքներում ծաղկեպսակներ են դրվել և ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ զոհված և հաղթանակ կերտած հերոսների։

0

Share