Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Մայր Աթոռի հայտարարությունը՝ հանրության խաղաղության պահպանման կոչով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է հայտնում հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով, որոնք պայմանավորված են տասը եպիսկոպոսների հերթական հայտարարությամբ։

Մենք զգաստության կոչ ենք ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։

Մենք հորդորում ենք հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։

Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց նպատակն է, հակառակ Սահմանադրության և օրենսդրության, եկեղեցին ամբողջովին ենթարկել իրենց՝ դրանով իսկ պառակտելով 2000-ամյա եկեղեցու միասնականությունը։

Մայր Աթոռում նաև ոստիկանական մեծաքանակ ուժեր են կուտակված։

Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։

«Մայր Հայաստանն» այսօր մասնակցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։

0

Share