Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Ոստիկանությունը դարձել է ռեժիմի գործիք, ոչ թե օրենքի պաշտպան

Այսօր բոլորս տեսանք, թե ինչպես է ոստիկանը սրիկայաբար հարվածում ու հայհոյում բերման ենթարկված քաղաքացուն։ Այս դեպքը, թեև ցնցող է, դարձել է մեր երկրում իշխանության կողմից ստեղծված իրավիճակի արդյունք։

Այսպիսի վարքագիծը նվաստացնում է ոչ միայն հայ մարդուն, այլև ամբողջ հայկական հասարակությունը։ Իրավապահ համակարգի յուրաքանչյուր անդամ, ոստիկանից մինչև դատավոր, պետք է հասկանա, որ իր պարտականությունն է ծառայել օրենքին, ոչ թե իշխանության կամ որևէ կուսակցությանը։

Այս ռեժիմը վերջնականապես քանդել է քրեաիրավական համակարգը։ Օրենքն ու կանոնները այլևս արժեք չեն։ Իշխանությունը պարտադրել է բոլորին դառնալ իր ծառան, իսկ իրական իրավունքը՝ պաշտպանելու, կորցրել է։

Երբ նախարարները, օմբուդսմենը, ուժայինները, դատավորները, դատախազներն ու քննիչները դառնում են ռեժիմի գործիքներ, նրանք կորցնում են խիղճն ու բարոյականությունը։ Նրանք սկսում են ապօրինի հրահանգներ կատարել, անկախ դրանց օրինականության կամ պետության շահերի հետ համապատասխանությանց։

Ահա այստեղ է կապը քաղաքական բանտարկյալների, ցուցարարների և նմանատիպ դեպքերի միջև։ Երբ ոստիկանին ստիպում են ապօրինի բռնություն գործադրել ազգային գաղափարների համար փողոց դուրս եկած քաղաքացիների նկատմամբ, նա արդեն կարող է նույնն անել ցանկացածի հանդեպ։ Մեկ անգամ խախտում է օրենքը, հետո երկու, և այն դառնում է սովորություն։

Այս իրավիճակում ոստիկանությունը գործում է ապօրինի, քանի որ ինքնին ապօրինի իշխանության մաս է դարձել։ Ուստի միակ լուծումը քաղաքական փոփոխությունն է։

Եթե քեզ չի անհանգստացնում, որ քո ժողովուրդը նվաստացվում, ծեծվում և ապօրինի բանտարկվում է, դա չի նշանակում, որ դու «քաղաքականությամբ չես զբաղվում»։ Դա նշանակում է, որ դու դարձել ես այն լռության մասը, որի մեջ պետությունդ ու ինքնիշխանությունդ կամաց-կամաց ջնջվում են։

0

Share