Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Բանակի հոգևոր առաջնորդության նկատմամբ ճնշումներ

Մեր տեղեկատվական համակարգը ստացել է մտահոգիչ տեղեկություններ, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճնշումներ են գործադրում բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ։

Այս ճնշումների նպատակն է նրանց ստիպել մասնակցել կաթողիկոսին գահընկեց անելու արշավին։

Գնդերեցները մեր զինված ուժերի կազմում իրականացնում են կարևորագույն առաքելություն։ Նրանք ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական աջակցություն են մատուցում մարտական գործողությունների մեջ ներգրավված զինծառայողներին։

Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողություններում ներքաշելը վտանգում է այս ինստիտուտի առաքելությունը և հանդիսանում է լուրջ հարված Հայոց բանակի և ազգային անվտանգության հիմքերին։

0

Share