Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Էկոպարեկային ծառայությունը 1.9 միլիոն դրամ է ծախսել Ամանորին ընդառաջ

ՀՀ Էկոպարեկային ծառայությունը պետական բյուջեի միջոցներով զգալի գումար է ծախսել Ամանորի և Նոր տարվա նախորդող շաբաթներին։ Ընդհանուր ծախսերը կազմել են 1.967.580 դրամ։

Գնումների ցանկը բազմազան է։ Ծառայությունը ձեռք է բերել «Ագաթ Գրուպ» ՍՊԸ-ից 25.580 դրամ արժողությամբ զուգարանի թուղթ և խոհանոցային թղթե սրբիչներ։ Բացի այդ, «Դուց» ՍՊԸ-ին վճարվել է 198.000 դրամ՝ ամանորյա զարդարանքների համար։

Թղթե բաժակներ և գրիչներ ձեռք են բերվել «Իրինա Ոսկանյան» ԱՁ-ից՝ 190.000 դրամով։

Այս գնումներին զուգահեռ, ծառայությունը նաև 1.554.000 դրամ է տրամադրել ընթացիկ նորոգման աշխատանքների համար։ Դրանք կատարվել են ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ենթակայության տակ գտնվող Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 178-րդ շենքի բակային տարածքում։

0

Share