Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հայկական թաղամասերին

Իսրայելական զինված ուժերը հարված են հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի Բուրջ Համուդ թաղամասին, որի բնակչության մեծամասնությունը հայեր է։ Հարվածի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ տեղեկությունների՝ վերջին օրերի ռազմական գործողությունների և 2024 թվականին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտության ընթացքում հայկական այս թաղամասն առաջին անգամ է հարվածի ենթարկվում։

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։

Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վաղ առավոտյան Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավ-արևմտյան ափամերձ Ջնահ թաղամասը։ Հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Հարվածներից հետո Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի անդամի։ Երկու թաղամասերն էլ հեռու են Բեյրութի հարավային արվարձաններից, որոնց բնակիչներին Իսրայելի բանակը տարհանման հրահանգներ է տվել։

0

Share