Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցականների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Մարտի 29-ին, Ծաղկազարդի օրը, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական վարույթի շրջանակում հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի քանի անձի նկատմամբ։

Հարուցվել է գործ Դ.Մ.-ի, Մ.Մ.-ի և Գ.Գ.-ի նկատմամբ։

Դ.Մ.-ին մեղադրում են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։

Մ.Մ.-ին մեղադրում են 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանությանն աջակցելը, և 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը։

Իսկ Գ.Գ.-ին մեղադրում են 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանությունը կազմակերպելը, և 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը, իր քաղաքական կուսակցության անդամների և անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին մուտք էր գործել Սուրբ Աննա եկեղեցի՝ պատարագի ընթացքում։ Միջադեպի մասնակիցներն էին համարվում 12-րդ դասարանի աշակերտներ։

0

Share