Ապրիլի 26-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ես ներկայացրեցի, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը, որը նախկինում ասֆալտապատ չէր, այժմ ասֆալտապատ է։
Չինչինի կենտրոնում հավաքված, նախապես պարապած դպրոցականները ինձ դիմավորեցին «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյուղամիջում ես Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեցի՝ ի՞նչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը։ Մարզպետը պատասխանեց, որ դպրոցում հին վիճակն է, և նախատեսվում է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։
Ներկայում Չինչինի միջնակարգ դպրոցն ունի 41 աշակերտ։ Եթե հունիսի 7-ի ընտրություններում իմ իշխանությունը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտները աշնանը կհասկանան, թե ինչքան դժվար է հարեւան Նավուր գյուղ տանող դպրոցի ճամփան։