Սոցիալական պաշտպանության նախարարության ուղարկված գրավոր հարցման արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից։
Այս տվյալը հակադրվում է այն իրողությանը, որ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում և ՀՀ մյուս 8 մարզերում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվն ավելացել է ընդամենը 17-ով։
Այսպիսով, փաստացի, նախարար Թորոսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին ավելի քան հազար ընտանիք դուրս է մղվել սոցիալական աջակցության համակարգից։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակում է մեր երկրի սոցիալական-տնտեսական վիճակին վերաբերող տխուր ցուցանիշներ․ աղքատության մակարդակը կազմում է 21.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6 տոկոս։
Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից սահմանված սահմանային միավորից։ Այս տարվա համար այդ միավորը կազմում է 28.00-ը։