Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Ընտրությունները փողոցային կռիվ չեն, այլ երկրի ճակատագրի որոշումն են

Առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական մրցակցություն չեն, այլ երկրի հետագա կյանքի հարցի վրա կախվածության պահն է։ Իշխանությունները, սակայն, փորձում են այս կարևորագույն իրադարձությունը վերածել անիմաստ, անլուրջ «փողոցային կռվի», որտեղ հաղթում է ոչ թե ավելի լավ ծրագիրը, այլ ավելի ագրեսիվ և անխնա մուննաթը։

Այս մոտեցման հիմքում ընկած է պարզ բանաձև․ որքան մեծանում է կառավարման անկատարությունների և սխալների ծավալը, այնքան ավելի մեծանում է իշխանությունների կողմից ցուցադրվող ագրեսիան և մուննաթը՝ ուղղված ոչ միայն ընդդիմության, այլև լայն հասարակության, այլ պետությունների և նույնիսկ իրենց սեփական քաղաքացիների հասցեին։

Այս ռազմավարության նպատակն է խուսափել ծրագրային բանավեճից։ Իշխանությունները գիտակցում են, որ ռացիոնալ, ծրագրային մակարդակում իրենց ասելիքը սպառված է։ Հետևաբար, նրանք ամեն ինչ անում են՝ ստեղծելու այլանդակ մթնոլորտ, խոչընդոտելու ճշգրիտ վերլուծությունները և խլացնելու ընդդիմության և հասարակության ձայնը։ Սա, թեև աննորմալ է, սակայն դարձել է մեր իրականության անխուսափելի մասը։

Այս մուննաթի ռազմավարությունը հիմնված է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» սկզբունքի վրա։ Բայց այս մոտեցումը աշխատում է միայն մինչև առաջին լուրջ, հիմնավոր պատասխանը։

Երևան քաղաքի կառավարումը, որը հասել է իր տապալման գագաթնակետին, լավագույն օրինակն է այս վիճակի։ Փոսեր, անկառավարելի խցանումներ, կեղտոտ օդ, աշխատանքից դուրս քաղաքային տրանսպորտ, քաղաքը պարալիզացրած շինթույլտվություններ և այլն։ Փոխարենը քաղաքապետը, փոխարենը իշխանությունները, իրենց մուննաթը ցուցաբերում են բոլորի՝ երևանցիների, վարորդների, ընդհանրապես, բոլորի՝ բացի իրենցից։

Այսպիսով, ընտրողները, որոնք այս պայմաններում կանչվում են քվեարկության, պետք է հասկանան, որ նրանք ոչ թե պարզապես «թամաշա» են անող հարևաններ են, որոնց համար միևնույն է, թե ոնց կավարտվի «կռիվը»։ Նրանք կողքի շենքերի լուսամուտներից դուրս թափված թամաշա անող հարևաններ չեն, որոնց համար միևնույն է, թե ոնց կավարտվի կռիվը։ Էս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում։ Ու որքան ընտրությունները մոտենան, այնքան ընտրողը սպասելու է լուրջ պատասխանի ու լուրջ խոսակցության։

0

Share