Վերջին երկու օրվա ընթացքում մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բազում պահեր են պարգևել ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին։
Քիչ առաջ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։ Նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Երեկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն։
Առաջնության հայտնությունն էր Սուրեն Աղաջանյանը, որը առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը հաղթեց մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին՝ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիին։ Նա վաղը կպայքարի ոսկու համար։ Ունենք ևս մեկ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ Գառնիկ Չոլաքյանը։
Այս հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների հետևողական, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են։