Նոյեմբերի 28-ին իմ կողմից Շիրակի մարզպետարանին ուղարկված հարցմանը պատասխանը վկայում է այն մասին, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը մարզի տարածքում իրականացվել է համակարգված գրադարանների փակման քաղաքականություն։
Հարցման արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ ԱՆԻ խոշորացված համայնքում փակվել են Գուսանագյուղ, Ջրափի, Աղին, Լանջիկ, Իսահակյան, Ձորակապ և Քարաբերդ բնակավայրերի գրադարանները։ ԱՐԹԻԿ համայնքից հայտնի դարձավ, որ փակվել են Մեղրաշեն, Գետափ, Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Վարդաքար, Տուֆաշեն և Հայկասար բնակավայրերի գրադարանները։ ԱԽՈՒՐՅԱՆ համայնքի դեպքում, որտեղ 35 բնակավայրերից ընդամենը 7-ում է գրադարան գործում, փակվել են մնացած 28-ը։
Այս տվյալների հիման վրա կատարված հաշվարկի համաձայն՝ 2018-25 թվականների ընթացքում Շիրակի մարզում փակվել է ընդհանուր առմամբ 52 գրադարան։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ պետական մարմինները հաճախակի հայտնվում են «կրթվելը նորաձև է» կամ «կրթվեք, որ լավ աշխատանք ունենաք» բանաստեղծական լոզունգների հետ։ Գրադարանների փակումը, որը հանդիսանում է գիտելիքի և մշակութային արժեքների պահպանման հիմնարար հաստատությունների ոչնչացումը, ակնհայտորեն հակասում է նման հռետորական հայտարարություններին։ Այս քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես գյուղական բնակավայրերում անկրթության և անգրագիտության խրախուսման միջոցառում։
Այս ֆոնին հատկապես զարմանալի է իշխանությունների կողմից իրենց հավատարիմ չինովնիկներին 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու որոշումը։