Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ առաջին խաղում (1-1) գրանցել է ֆուտբոլային պատմության մեջ նոր ռեկորդ։
Հանդիպման ընթացքում, 56-րդ րոպեին, Ալվարեսը հաջողությամբ իրացրել է 11 մետրանոց հարվածը՝ դառնալով մադրիդյան թիմի միակ գոլի հեղինակը։ Այս գոլը նրա համար դարձել է Չեմպիոնների լիգայում գրանցված 25-րդ գոլը։
Այս ցուցանիշին Ալվարեսը հասել է ֆուտբոլային պատմության մեջ ամենաարագ՝ անցկացնելով ընդամենը 41 հանդիպում։ Այս արդյունքով նա շրջանցել է իր հայրենակից լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, որին 25 գոլի սահմանագիծը հատելու համար պահանջվել էր 42 հանդիպում։
Հեղինակավոր Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ Ալվարեսը դարձել է պատմության մեջ առաջին հարավամերիկացի ֆուտբոլիստը, որը եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում 25 գոլի սահմանագիծը հատել է այնքան արագ։